Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության տվյալներով, 2010 թվականի 11 ամիսների ընթացքում աշխատաշուկայի ցուցանիշները ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի մասով, ճիշտ է, դանդաղ, բայց դրական առումով դինամիկ փոփոխվել են:
«Դա վերաբերում է ինչպես պահանջարկին, այսինքն` ավելացել են թափուր աշխատատեղերը. 11 ամիսների դրույթամբ մենք ունեցել ենք մեր կողմից հայտնաբերված շուրջ 8 հազար թափուր աշխատատեղ, (նախորդ ամբողջ տարվա ընթացքում` 6 հազար 600 թափուր աշխատատեղ), եւ, բնականաբար, համապատասխանաբար բավականին բարձր է եղել աշխատանքի տեղավորման ցուցանիշը: Արդեն աշխատանքի են տեղավորվել 10 հազար 500 անձ», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը տեղեկացրեց գործակալության պետ Սոնա Հարությունյանը:
Նրա խոսքով` նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է աշխատանք փնտրողների թիվը, եւ այժմ կազմում է 95 հազար 500 անձ. - «Բնականաբար, նվազել է նաեւ գործազուրկների թիվը եւ կազմում է շուրջ 83 հազար: Համապատասխանաբար նվազել է նաեւ գործազրկության մակարդակը: Եթե հիշում եք, մենք անցած տարվա հունվարին արդեն ունեինք 7.3 տոկոս մակարդակ, ապրիլ-մայիս ամիսներին ունեցանք գործազրկության մակարդակի կայունացում, այնուհետեւ` աստիճանական նվազում, եւ դեկտեմբերի 1-ին արձանագրվել է 6.9 տոկոս գործազրկության մակարդակ»:
Այս տարի պետական բյուջեի միջոցների հաշվին հանրապետությունում իրականացվել է աշխատանքային 6 տոնավաճառ, որին մասնակցել են ավելի քան 17 հազար գործազուրկներ:
«6 տոնավաճառ կազմակերպել էին նաեւ նախորդ տարի, բայց հունվարին մենք արձանագրեցինք աշխատանքի տեղավորման ընդամենը 220 ցուցանիշ: Դա, բնականաբար, նաեւ պայմանավորված էր ճգնաժամի հետեւանքներով: Իսկ այս տարի մենք արդեն այսօր կարող ենք արձանագրել, որ 450 աշխատանք փնտրող կամ գործազուրկ հենց միայն տոնավաճառների ներկայացրած թափուր աշխատատեղերը լրացնելու հաշվին ունեն աշխատանք», - նշեց Սոնա Հարությունյանը:
Զբաղվածության պետական ծառայության տվյալներով, գործազրկության մակարդակն այսօր բարձր է Սյունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Կոտայքի մարզերում, այնուհետեւ Երեւանում:
Ըստ Սոնա Հարությունյանի, աշխատանքի առաջարկի ցուցանիշները մարզերում եւ Երեւանում խիստ տարբեր են: Օրինակ, մարզերում կա բժիշկների մոտ 270 թափուր աշխատատեղ, այնինչ Երեւանում բժիշկների թափուր աշխատատեղեր չկան:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում, սակայն, երեւանցիներից շատերը պնդում էին, որ աշխատանք գտնելու հարցում գործում է «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքը: