Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանի փոխանցմամբ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրել է քրեական գործ հարուցել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ` նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի ծեծի եւ առեւանգման կապակցությամբ:
«Նախագահ Սարգսյանը ոչ միայն հարկադրել է, որպեսզի քաղաքապետը, որը իրեն բարձր էր դասել օրենքից, տույժի ենթարկվի, այլ նա նաեւ ազատվեց աշխատանքից», - շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` հավելելով. - «Բայց դեռեւս լուծված չէ նրան դատի տալու հարցը: Որքան ինձ հայտնի է, Հանրապետության նախագահը կարգադրել է նաեւ քրեական գործ հարուցել, որովհետեւ քաղաքապետի գործողություններում կար Քրեական օրենսգրքով հետապնդվող 3 արարք. ծեծը, որի հետեւանքով թեթեւ վնասվածք է ստացել տուժողը, եւ առեւանգումը»:
Չորեքշաբթի օրը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ նա առեւանգել եւ ծեծի է ենթարկել Արմեն Կանդայանին, քանի որ դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգից առաջ Կանդայանը խնդրել է նախագահ Սերժ Սարգսյանի համար նախատեսված աթոռի հարեւանությամբ նստած Գագիկ Բեգլարյանի կնոջը փոխել իր տեղը:
Հայաստանի նախագահի մամլո խոսնակը հաստատել էր, որ քաղաքապետը ծեծի է ենթարկել նախագահի աշխատակազմի ներկայացուցչին, սակայն հավելել էր, որ «մամուլը չափազանցրել է» լուրերը եւ առեւանգում տեղի չի ունեցել:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ հետաքննություն պետք է անցկացվի:
«Եթե հետաքննությամբ պարզվի, որ իսկապես նա [Բեգլարյանը] առեւանգել է, այստեղ մինչեւ 5 տարի ազատազրկում է նախատեսում այդ հոդվածը: Իսկ եթե հաստատվի, որ միայն ծեծն է, որի հետեւանքով թեթեւ մարմնական վնասվածք է ստացել, եւ տուժողը չբողոքի, ապա գործի վարույթը կկարճվի», - հավելեց հանրապետական պատգամավորը։
Ավելի ուշ նախագահ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց քրեական գործ հարուցելու կարգադրության մասին տեղեկատվությունը։
«Քրեական գործերը նախագահի ցուցումով չեն հարուցվում, դրանց օրենսդրական հիմքերը հայտնի են, եւ Ռաֆիկ Պետրոսյանը այն մարդը չէ, ով լիազորված է նախագահի ցուցումների մասին տեղեկացնել հանրությանը», – ասաց Արմեն Արզումանյանը՝ հավելելով. – «Բնականաբար նման ցուցում չկա»։