Փարիզում առատ ձյան պատճառով կաթվածահար է եղել տրանսպորտը

Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղացած` վերջին 24 տարում ամենաառատ ձյան պատճառով կաթվածահար է եղել քաղաքային տրանսպորտը, օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել տասնյակ թռիչքներ:

Զբոսաշրջիկների համար փակվել է Էյֆելյան աշտարակը: