WikiLeaks կայքում հրապարակվել է հերթական ամերիկյան դիվանագիտական փաստաթուղթը, ըստ որի Հայաստանի իշխանությունները «դրական եւ կառուցողական» դիրքորոշում են որդեգրել «Իրանին զենք փոխանցելու գործում Հայաստանի ունեցած դերակատարությունը բացահայտելուն եւ կանխելուն ուղղված ԱՄՆ-ի առաջարկությունների նկատմամբ»:
Անցած կիրակի Wikileaks ինտերնետային կայքը սկսել էր ԱՄՆ-ի դիվանագիտական գործունեությանը վերաբերող 250 հազար գաղտնի փաստաթղթերի հրապարակման գործընթացը: Առաջին իսկ օրը հրապարակված փաստաթղթերից մեկում ասվում էր, որ 2008-ի դեկտեմբերին Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանի իշխանություններին հղած բավական կոշտ նամակով հայտնել էին, որ իրենց ունեցած տեղեկություններով 2003 թվականին Հայաստանի տարածքով զենք է փոխանցվել Իրան, որը հետագայում հայտնվել է իրաքցի զինյալների մոտ եւ ամերիկացի զինծառայողների մահվան պատճառ է դարձել։ Նրանք նաեւ սպառնացել էին պատժամիջոցներ կիրառել` եթե Հայաստանի կառավարությունը չկասեցնի իր տարածքով զենքի փոխադրումը Իրան։
Wikileaks կայքում երկուշաբթի օրը հրապարակված եւ 2009–ի հունվարի 14-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից Վաշինգտոն` Պետքարտուղարություն, Ազգային անվտանգության խորհուրդ, ԿՀՎ եւ Պենտագոն ուղարկված փաստաթղթում նշվում է, որ Սպառնալիքների նվազեցման, արտահանման վերահսկման եւ բանակցությունների գծով փոխպետքարտուղարի պաշտոնակատար, դեսպան Մահլեյը կոնկրետ փաստեր եւ փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի հետ ունեցած 2 առանձին հանդիպումներում:
Ներկայացված փաստերից, մասնավորապես, երեւում է, որ Հայաստանից Իրան փոխադրվել է բուլղարական արտադրության 1000 ականանետ եւ 260 գնդացիր:
Ամերիկացիները նաեւ պնդել են, որ տեղեկություններ ունեն, թե գործարքի գումարը իրանական մի ընկերությունից հայկական բանկի միջոցով փոխանցվել է Բուլղարիա։
Հրապարակված փաստաթղթի համաձայն, Մահլեյի հետ զրույցում Գորիկ Հակոբյանը նշել է, որ ներկայացված փաստերը «հստակ» են եւ «կասկած չեն հարուցում»: Պատրաստակամություն հայտնելով հետաքննել իրավիճակը` Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետը ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում, հիշատակելով նաեւ այն հանգամանքը, որ զենքի փոխադրումից հետո պաշտպանության երկու փոխնախարարներ ազատվել են աշխատանքից:
Նախագահ Սարգսյանի հետ Մահլեի հանդիպմանը (որը փաստաթղթում նույնպես բնորոշվում է որպես «կառուցողական»), բարձրացվել է ԱՄՆ-ի հետ Փոխըմբռնման հուշագիր ստորագրելու խնդիրը: Հայաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԱՄՆ-ի հետ արտահանումը վերահսկելու հարցում եւ ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը Իրանի հետ զենքի առեւտրով զբաղվելու հարցում երբեւէ հետաքրքրված չի եղել:
«Մենք գիտենք, որ ստացել ենք այդ զենքերը: Մենք կպարզենք, թե ինչպես են դրանք փոխանցվել [Իրանին] եւ ձեզ տեղյակ կպահենք», - Մահլեյին վստահեցրել է Սերժ Սարգսյանը: