Հայաստանում սեյսմիկ ակտիվությունը նորմայի սահմաններում է: Այս մասին երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Ալվարո Անտոնյանը:
«Վերջին 3 տարիներին Հայաստանում գրանցել ենք տարեկան 42, 43, 40 երկրաշարժեր: Այսինքն` ֆոնը չի փոխվում: Բայց ընդհանուր առմամբ մենք, իհարկե, հետեւում ենք, եւ ինչ-որ չափով անհանգստացած ենք, որովհետեւ ուժեղ երկրաշարժերը Հայաստանում տեղի են ունենում որոշակի պարբերականությամբ: Դա մոտավորապես 30-ից 60 տարի է», - երեքշաբթի ասաց Անտոնյանը:
Գնահատելով Երեւանի կառուցապատումը սեյսմիկ ռիսկի տեսակետից` Անտոնյանն այն համարեց «շատ բացասական»:
«Իմ կարծիքով, սեյսմիկ ռիսկի տեսակետից շատ բացասական է քաղաքի կենտրոնը ծանրաբեռնել այդ քանակությամբ բազմահարկ շենքերով, որովհետեւ, եթե ուժեղ, կամ ավերիչ երկրաշարժ լինի, այդ շենքերը կարող են դոմինոյի քարերի նման ընկնել», - նշեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետը:
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի խոսքով, երեւանյան շենքերը կարող են դիմակայել 7 բալլ ուժգնության երկրաշարժի:
«Որը սխալ է», - նշեց նա: - «Սեյսմիկ վտանգը Երեւան քաղաքի համար կազմում է 9 բալլ` մեր նոր հաշվարկներով: Սպիտակի երկրաշարժի ուժգնության երկրաշարժի դեպքում Երեւանում կարող են լինել համատարած ավերածություններ եւ բազմաթիվ մարդկային զոհեր: Մեր հաշվարկներով` մոտավորապես 200 հազար զոհ»:
Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Միքայել Մելքումյանն էլ է որոշակի վտանգներ տեսնում: Հիշեցնելով 1988-ի Սպիտակի երկրաշարժի դասերը` Մելքումյանը, մասնավորապես, ասաց. - «Այդ դասերը, ցավոք սրտի, ես չեմ կարող ասել, որ մենք 100 տոկոսով ընկալել կամ ընդունել ենք: Ավելի շատ այդ դասերը քաղել են մասնագետները, եւ ոչ թե պետական այրերը, այն մարմինները, որոնք կոչված են ապահովել սեյսմիկ անվտանգությունը»:
«Աստված մի արասցե, եթե նույն ուժգնությամբ երկրաշարժ գրանցվի, ապա երեւանյան շենքերի 80 տոկոսը կփլուզվեն», - շարունակեց Մելքումյանը` փաստարկելով, որ բնակելի շինությունների մեծ մասը կառուցվել են խորհրդային տարիներին եւ մաշվածության տեսանկյունից սպառել են իրենց: Ավելին` Մելքումյանը գտնում է, որ վտանգված են նաեւ խորհրդային տարիներին կառուցված պետական գերատեսչությունների շենքերը: