Հայաստանի գրողների միությունում երկուշաբթի օրը տեղի ունեցավ ամերիկահայ անվանի գրող, հրապարակախոս Փիթեր Սուրյանի «Ընթրիք օտարների հետ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
«Սուրյանը այն 10 ամերկահայ գրողներից մեկն է, որը Ամերիկայի PEN կազմակերպության անդամ է եւ արդեն պատվավոր անդամ է: Փիտեր Սուրյանը նաեւ հայ ժողովրդի մեծ զավակ է, որովհետեւ նաեւ էր, որ առաջինը հիմք դրեց Մայքլ Արլեն կրտսերին դեպի հայկական ինքնությունը ետ բերելու աշխատանքին», - իր խոսքում ասաց գրքի թարգմանիչ Արամ Արսենյանը:
Ներկայացնելով 78-ամյա Սուրյանին, ով, բացի անգլերենից, փայլուն տիրապետում է նաեւ գերմաներենին, ֆրանսերենին ու իսպաներենին` Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը ասաց. - «Խոստացել է այս այցի ընթացքում սովորել նաեւ հայերեն»:
Ինքը` Փիթեր Սուրյանը այսօրվա հանդիպմանը ասաց. - «Երբեմն, երբ սիրտն լցված է, բառեր չես գտնում արտահայտելու զգացածդ… Մեր գործը գրելն է, ոչ թե խոսելը: Իսկ գրելն այնքան բարդ է եւ առավել պատասխանատու` այսքան հուզիչ խոսքեր հասցեիս լսելուց հետո»: