ԱՄՆ-ը հուսադրող է համարում բանակցությունները վերսկսելու Իրանի համաձայնությունը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Աստանայում անցնող ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը հուսադրող է համարում պաշտոնական Թեհրանի համաձայնությունը` վերադառնալ իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին:

Բանակցությունների հերթական փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ Ժնեւում: