«Ժամանակ»-ը «Աստանավիստա» վերնագրված առաջնորդողում գրում է. - «Պարզվեց, որ Աստանան էլ, սատանայի նման, այդքան սարսափելի չէ, որքան թվում է: ԵԱՀԿ գագաթնաժողովը անցավ կամ կարելի է համարել անցած, թեեւ, օրինակ, դեռ այսօր էլ նախատեսվում են ինչ-որ բաներ: Բայց Աստանայից հեռացել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, իսկ դա արդեն, առավել եւս` որ ԱՄՆ նախագահ Օբաման ու Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ընդհանրապես չէին եկել, նշանակում է գագաթնաժողովի վերջ: Իսկ կյանքը շարունակվում է: Եվ դա, թերեւս, այն գլխավոր եզրակացությունն է, որ պետք է անել ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո, որն անցավ WikiLeaks-ի ֆոնին: Դրա շունչն Աստանայում չէր կարող չզգացվել, եւ թերեւս հենց այդ շնչով էր պայմանավորված, որ Ղազախստանի մայրաքաղաքում չեղան նշանակալից դիվանագիտական հայտարարություններ, ձեռքսեղմումներ, պայմանավորվածություններ: Համաշխարհային դիվանագիտական «բոմոնդը» WikiLeaks-ից հետո կարծես բավականին լրջացել է եւ դարձել առավել խոհուն, առավել ծանրակշիռ, հասկացել խոսքի արժեքը, գինը: Հայաստանին, թերեւս, չէր խանգարի հետ չմնալ այդ լրջությունից եւ անհրաժեշտ հետեւություններ անել WikiLeaksված Աստանայից: Իսկապես, կանգ առնելու, լրջանալու եւ խորհելու ժամանակն է: Միջազգային իրադրությունը կարծես ամենանպաստավորն է դրա համար, ինչը վկայեց Աստանան»:
«Առավոտ»-ի հետ զրույցում պատասխանելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերում վերջերս տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին առնչվող հարցին (հիշեցնենք` այդ իրադարձությունների արդյունքում զոհվեց 4 եւ վիրավորվեց եւս 4 զինծառայող)` Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանն ասում է. - «Գործն ամբողջությամբ բացահայտված է: Զինծառայող Մանվել Հազրոյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ընդ որում` փորձում է «հերոսանալ» եւ չի զղջում իր կատարած ոճրագործության համար: Վիրավոր զինվորներից երկուսը իրարից անկախ, իրենց ցուցմունքներում հաստատել են նախաքննության վարկածը: Երրորդ վիրավորը նույնպես, Աստծո օգնությամբ, մոտ օրերս կսկսի խոսել: Հետաքրքիր է, որ սկզբնական շրջանում Հազրոյանը պատասխանատվությունից խուսափելու համար կատարվածը ներկայացնում էր իբրեւ հակառակորդի դիվերսիոն գործողություն, բայց իմանալով, որ երեք զինծառայող ողջ են մնացել, փոխեց իր ցուցմունքը` մոտենալով ճշմարտությանը»: Հարցին, թե դրված է արդյոք զորամասի հրամանատարների պատասխանատվության հարցը, Գասպարյանը արձագանքում է. - «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում կատարվում է ծառայողական քննություն, որը կպարզի բոլորի պատասխանատվության չափը: Բայց ուզում եմ շեշտել, որ այս ողբերգությունը չի ունեցել նախապատմություն, չի եղել ծեծ, ստորացում, չեն եղել հին հաշիվներ, վրեժ: Դեպքերը զարգանում էին շատ արագ, դինամիկ, իսկ պատճառը դատարկ էր ու չնչին: Սակայն չմոռանանք նաեւ, որ այդ ամենը տեղի է ունեցել շփման գծում` դրան հատուկ հոգեբանական լարվածությամբ»:
«Հայոց Աշխարհ»-ին հարցազրույց է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը: Հարց. - «Լուրեր են տարածվում, թե Հանրապետականը «հետեւողականորեն շարունակում է թուլացնել «Բարգավաճ Հայաստանի» դիրքերը», ճնշումներ է գործադրում` ջանալով էս գլխից հայտարարություն «կորզել» նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ։ Որպես ասվածը հիմնավորող «իրեղեն ապացույց», վկայակոչվում է, մասնավորապես, ձեր կուսակիցներից երկուսի՝ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմից հեռացվելու հանգամանքը։ Դուք նման միտում արձանագրե՞լ եք»։ Գալստյանը պատասխանում է. - «Չի կարելի առանձին դեպքերը տեղափոխել քաղաքական հարթություն եւ ներկայացնել որպես ՀՀԿ-ԲՀԿ հակամարտություն։ Այդ նույն իրադարձության հետ կապված` ասեմ, որ արտառոց որեւէ բան չի եղել. ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը հավաքվել է, նոր անդամներ է նշանակել, եւ եթե նրանց կազմում ԲՀԿ ներկայացուցիչներ չկան, մենք դրա մեջ ողբերգական ոչինչ չենք տեսնում։ Քաղաքականացնել այդ ամենը, դրանից հեռահար եզրակացություններ անել` ուղղակի անմտություն եմ համարում։ Ինչ վերաբերում է ճնշումներին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ իր առաջնորդի նկատմամբ ճնշումներ լինել չեն կարող. նման փորձերը դատապարտված են ի սկզբանե»։
«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Մեր տեղեկություններով, ձվի արտադրությամբ զբաղվող ընկերություններին նախագահականից հրահանգ է իջեցվել ձվի գինը չբարձրացնել 50 դրամից, հակառակ դեպքում այդ բիզնեսով զբաղվող գործարարների առջեւ մեծ խնդիրներ կհարուցվեն: Այս հրահանգը բխում է մտավախությունից, որ գնաճի ցուցանիշը դուրս է եկել տրամաբանության շրջանակներից եւ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ իշխանության համար: Եվ նվազեցնելով ձվի գինը` իշխանությունը հույս ունի փոքր ինչ զսպել սպառողական գների օր-օրի արձանագրվող աճը»: