Աստանայում մեկնարկում է ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը

Ղազախստանի մայրաքաղաքում այսօր մեկնարկում է ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը:

Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Աստանայում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Այցի շրջանակներում ակնկալվում է Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը գագաթնաժողովի նախաշեմին հույս է հայտնել, որ Աստանայում կստորագրվի Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարություն: