Ֆրանսիան եւ Գերմանիան մտադիր են փրկել եվրոն

Ֆրանսիան եւ Գերմանիան այսօր հանդես են եկել հայտարարությամբ, կանխատեսելով, որ Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Իռլանդիային տրամադրված 85 միլիարդ եվրոյի հասնող ֆինանսական աջակցությունը բավարար է ֆինանսական շուկաներում եվրոպական արժույթի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար:

Ֆրանսիան եւ Գերմանիան հանդիսանում են եվրոյի գոտու խոշորագույն տնտեսությունները: Երկու երկրների ֆինանսների նախարարները այսօր հայտարարել են, որ մտադիր են փրկել եվրոն ֆինանսական շուկաների վայրիվերումներից: