Հայաստանի գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Վռամ Գյուլզադյանն ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին մեղադրեց նախարարությունում տեղ գտած չարաշահումների բացահայտմանը խոչընդոտելու մեջ:
«Օրինակ` մորեխների դեմ պայքարի միջոցառումները: Անցած տարի փորձեցի` չթողեց նախարարը: Այս տարի բախտս բերեց` ինքը բացակայում էր, ես ստուգեցի [ու պարզեցի], որ մորեխների դեմ պայքարի միջոցառումը անցկացնելու մրցույթը հիմնավորելու համար անցկացված մոնիտորինգի տվյալները կեղծ են, եւ Շիրակի մարզում նախատեսված 3 հազար հեկտարից ավելի տարածքի վրա` Ամասիայի տարածաշրջանում, մորեխ չկա, որի դեմ պետք է պայքարեն»,- նշեց Գյուլզադյանը` շարունակելով. - «Բայց նախապես ֆիքսել էին, որ այդտեղ շատ մորեխ կա, հետո մրցույթը անց էին կացրել, շահել էր, ինչպես միշտ, նույն մարդը` յուրային մարդ: Եվ պետք է գնային, իբր թե, պայքար կազմակերպեին: Իսկ վերջում երեւում է, որ լավ պայքարեցին ու մորեխ չկա»:
Բուսասանիտարիայի տեսչության պետը պատմեց, որ իր հայտնաբերած փաստերի մասին համապատասխան զեկուցագիր է ներկայացրել նախարարի առաջին տեղակալին, կազմվել է հանձնաժողով, որը ստուգել է իր բերած տվյալները եւ պարզել, որ դրանք ճիշտ են:
«Նախարարը եկավ` եւ այդ հարցը փակվեց, իսկ մոնիտորինգ անցկացնողը կամ այդ ՊՈԱԿ-ի տնօրենը որեւէ մի տույժի չենթարկվեցին: Երեք հազար հեկատարի համար հատկացվել էր մոտ 18 միլիոն դրամ փող, որը պետք է օդում աշնան տերեւի նման գնար-գնար ու հայտնվեր մեկ-երկու մարդու գրպանում», - եզրափակեց Գյուլզադյանը:
Բուսասանիտարիայի տեսչության պետ Վռամ Գյուլզադյանը ներկայումս գտնվում է արձակուրդում: Ըստ նրա, իր արձակուրդի ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 3-ին, եւ այդ օրն էլ նախարար Ալավերդյանի կարգադրությամբ ինքը կազատվի աշխատանքից: Գյուլզադյանի խոսքով, նախարարը ձգտել է իրեն աշխատանքից հեռացնել վերջին մեկ ու կես տարվա ընթացքում:
Նոյեմբերի 4-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ մի շարք նախարարությունների, այդ թվում` գյուղնախարարությանը, քննադատել էր պարտականությունների ոչ պատշաճ կատարման եւ կոռուպցիայի համար, եւ գյուղնախարարին հանձնարարել էր` «լուծել բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը»:
Նոյեմբերի 19-ին Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհուրդը արագացված կարգով ծառայողական քննությունից հետո տվեց իր համաձայնությունը` Գյուլզադյանին աշխատանքից ազատվելու հարցում: Սակայն Բուսասանիտարիայի տեսչության պետը համաձայն չէ Քաղծառայության խորհուրդի կայացրած որոշման հետ: Նրան մեղադրում են, որ թունաքիմիկատներ վաճառող խանութներում ստուգումներ անցկացնելու ժամանակ իր պարտականությունները պատշաճ չի կատարել, առկա թերությունները չեն արձանագրվել ու խանութները չեն տուգանվել:
«Բայց ես եւ գրավոր, եւ բանավոր ապացուցել եմ, որ ստուգումների հետ կապված այդ պրոցեսը ոչ թե պատշաճ չեմ կատարել, այլ չեմ կատարել ընդհանրապես, որովհետեւ նախարարը գրավոր կերպով այդ գործը հանձնարարել էր փոխնախարարին եւ լիցենզավորման վարչության պետին: Նախարարը ինձ մեկուսացրել էր», - հայտարարեց Գյուլզադյանը` բխեցնելով, որ իրեն աշխատանքից ազատել են անհիմն:
Քաղծառայության խորհուրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, մեկնաբանելով Վռամ Գյուլզադյանի այս հայտարարությունը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Քննության ընթացքում նրա կողմից այդ հանգամանքը հիմնավորող բավարար փաստեր չեն ներկայացվել: Նման փաստեր ի հայտ չեն եկել նաեւ գործում ներգրավված մյուս պաշտոնատար անձանց տված բացատրություններում»:
Գյուղատնտեսության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե բարձրացված հարցերին կպատասխանի միայն նախարար Գերասիմ Ալավերդյանը, սակայն նա չի կարող դա անել այսօր` զբաղվածության պատճառով: