Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը Երեւանում բողոքի ակցիա եւ երթ անցկացվեց` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհ դարձած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի: Երթի մասնակիցները կրում էին Զարուհու նկարով պաստառներ, նրա լուսանկարը պահել էին ձեռքում, ոմանք ամրացրել էին իրենց մեջքին:
Երկկողմանի ծնողազուրկ, մանկահասակ երեխայի մայր 20-ամյա Զարուհի Պետրոսյանը Մասիս քաղաքում խոշտանգումների ու ծեծի հետեւանքով ստացած գանգուղեղի հեմատոմայով, մատի կոտրվածքով եւ մարմնի տարբեր հատվածների արյունազեղումներով հոկտեմբերի 1-ին հիվանդանոց տեղափոխելուց հետո մահացել էր:
Զարուհի Պետրոսյանի ամուսինը` Յանիս Սարկիսովը, ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` առանձին դաժանությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Այսօրվա երթին մասնակցում էին նաեւ Զարուհուն ճանաչող հարեւանները, քույրը` Հայաստան Պետրոսյանը իր փոքրիկ աղջկա հետ եւ քրոջ սկեսուրը` Անահիտ Կարապետյանը, ով պատմեց հետեւյալը. - «Բերեցի մեր տուն, 15 օր պահեցի [Զարուհուն], եւ միայն վերջում խոստովանեց, որ իրեն ծեծում-ջարդում են: Ամբողջ մարմինը կապտած էր, ջարդված: Ասացի` ի՞նչ է եղել: Ասաց` սկեսուրս է տապակով խփել մեջքիս»:
Հայաստան Պետրոսյանը հավելեց. - «Հուսով եմ, որ կանանց կօգնի այս ցույցը, որ խոսեն իրենց հետ կատարվածի մասին: Զարուհին պիտի խոսեր` բայց լռել է»:
«Կանանց ռեսուրսային կենտրոնի» գործադիր տնօրեն Լառա Ահարոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե անպատժելիությունը դառնում է նման դեպքերի կանխման հիմնական խոչընդոտներից մեկը եւ կինը հայաստանում շարունակում է մնալ անպաշտպան:
Հայաստանում յուրաքանչյուր 3-րդ կին ենթարկվում է բռնության` ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական, վկայակոչելով իրենց անցկացրած հետազոտությունները` փաստում է «Կանանց իրավունքների կենտրոն»-ի տնօրեն Սուսաննա Վարդանյանը:
Երթի մասնակիցները Կասկադ համալիրից շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ` ճանապարհին բաժանելով թռուցիկներ եւ ստորագրություններ հավաքելով Զարուհու սպանության գործով դատավարութան արդար ընթացք եւ դատավճիռ կայացնելու պահանջով: Նաեւ անցկացվեց դրամահավաք, որի արդյունքում հավաքված գումարը կփոխանցվի Զարուհու մանկահասակ երեխայի համար բացվելիք հաշվեհամարին:
Երթի կազմակերպիչ 7 հասարակական կազմակերպություններին միացել էին նաեւ խնդրով մտահոգ քաղաքացիներ, ԱԺ պատգամավորներ` Դաշնակցության խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը եւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Բռնությունը պետք է արմատախիլ անել թե՛ ընտանիքի, թե՛ պետության ներսում», - լրագրողների հետ զրույցում ընդգծեց Րաֆֆի Հովհանիսյանը:
Երթի վերջում մասնակիցները Զարուհի Պետրոսյանի սպանության գործով դատավարության արդար ընթացք եւ արդար դատավճիռ կայացնելու պահանջով նամակներ հանձնեցին Հայաստանի կառավարություն եւ ՀՀ գլխավոր դատախազություն:
Երթն ավարտվեց լուռ մոմավառությամբ:
Այսօրվա երթով Հայաստանում մեկնարկեց Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակը, մինչեւ դեկտեմբերի 10-ը կանցկացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում` «Լուռ վկաներ» ցուցահանդեսը, որը նվիրված ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց, «Սպիտակ ժապավեն» ակցիան, որի ընթացքում տղամարդկանց կբաժանվեն սպիտակ ժապավեններ` ի նշան կանանց նկատմամբ բռնության վերացմանը ամբողջ աշխարհում: 16-օրյակը կամփոփվի ընտանեկան բռնություն երեւույթի մասին «Էջեր շան օրագրից» ներկայացմամբ: