Այսօր կառավարության շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» եւ «Խաչքարի մոտ» որմնանկարների վերաբացման արարողությունը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով նշանակալի իրադարձության կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել որմնանկարների վերականգնման աշխատանքներն իրականացրած հայ եւ իտալացի մասնագետներին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին, որոնց մասնակցությամբ արվեստի այս գլուխգործոցները անջատվել են Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի պատերից, վերականգնվել եւ ապա տեղափոխվել ու տեղադրվել կառավարության շենքում։
Առաջիկայում կառավարության խորհրդակցությունների դահլիճը հասանելի կլինի նաեւ մեծ նկարչի արվեստի երկրպագուների համար։ Մինաս Ավետիսյանի որմնանկարները տեղափոխվել են կառավարության 2010թ. հունիսի 17-ի որոշման համաձայն: Ծրագիրը իրականացվել է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի եւ ՀՀ մշակույթի նախարարության կողմից: