Երեւանում ընտրական օրենսդրության վերաբերյալ երկօրյա համաժողովի երկորդ եւ վերջին օրվա ընթացքում մասնակիցները հինականում քննարկեցին ընտրական վեճերի եւ դատավարությունների, ընտրակեղծիքների կանխման թեման:
Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունների մասնակցությամբ ընթացող համաժողովում երեքշաբթի քննարկումներն առավելապես ծավալվեցին ընտրակեղծիքները կանխելու, խնդիրը օրենսդրորեն լուծելու հնարավոր տարբերակների շուրջ:
Խորհրդարանական ընդդիմությունը` «Ժառանգություն» եւ Դաշնակցություն խմբակցությունները, արտախորհրդարանական որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական 21 կազմակերպություններ առաջարկեցին, նաեւ պահանջեցին, որ քվեարկության ավարտից հետո յուրաքանչյուր տեղամասում փակցվեն քվեարկության մատյանների պատճենները: Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով` ցուցակները հրապարակելու դեպքում հնարավոր կլինի բացահայտել այսպես կոչված «մեռած հոգիներին», հանրապետությունում չգտնվող անձանց փոխարեն մատյանում ստորագրելու և քվեարկությանը մասնակցելու դեպքերը:
«Ցուցակների հրապարակման դեպքում` այն իրական ապացույց է նաեւ դատական կարգով վիճարկելու ընտրության արդյունքները», - հայտարարեց Մինասյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, դիմելով միջազգային փորձագետներին, ասաց, որ բողոքարկման գործընթացները դատարան տեղափոխելու պարագայում պետք է ապացույցների համար հիմքեր ձևավորել: Նրա խոսքով` հակառակ դեպքում «առանց այն էլ Հայաստանի գոյություն չունեցող դատական իշխանության պարագայում վերաքննելու, բողոքարկելու եւ այլնի մասին խոսելը անիմաստ է դառնում, որովհետեւ Հայաստանի դատարանների համար ամեն ինչ անհիմն է, ապացուցված չէ»:
Վենետիկի հանձնաժողովի, ինչպես նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետները պնդում էին, որ քվեարկությանը մասնակցելը քաղաքացու իրավունքն է եւ ոչ թե պարտականությունը, քվեարկության մասնակցելը գաղտնի է, իսկ ցուցակները հրապարակելով կխախտվի գաղտնիությունը, բացի դրանից այդ տվյալների հրապարակումը կարող է ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու պատճառ դառնալ:
Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Մարիանա Սկոպայի կարծիքով` քվեարկությունից հետո ցուցակների հրապարակումը լուրջ խնդիրներ կառաջացնի, կխաթարի մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, ինչպես նաև ահաբեկությունների պատճառ կարող է դառնալ, ուստի այս բոլոր հանգամանքները եվս պետք է հաշվի առնել:
Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը, հակադարձելով Վենետիկի հանձնաժողովի փորձագետին, կոչ արեց նրանց չասել այնպիսի բաներ, որոնք հիմք կդառնան հետագայում քաղաքական որոշումներ կայացնելու համար: Նրա կարծիքով` գաղտնիության մասին ավելորդ է խոսելը, եթե տեղամասերում վստահված անձինք եւ դիտորդներ են աշխատում, եթե լրագրողները լուսաբանում եւ նկարահանումներ են կատարում տեղամասերում եւ եթե աշխարհում «էքզիթ փոլեր» են անցկացվում:
«Դա մենք չենք համարո՞ւմ գաղտնիության հետ կապված հարց, դադարեցրեք այդ բոլոր երեւույթները, ի՞նչ էքզիթ փոլ, մարդուն հարցնում եք` ում է ընտրել, բա դա ինչու եք հարցնում»:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը քննարկմանը մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որ նրանք չեն կարդացել ոչ գործող ընտրական օրենսգիրքը, ոչ էլ կոալիցիոն ուժերի խմբագրած տարբերակը, ոչ Վենետիկի հանձնաժողովի դիտողություններն ու առաջարկները
«Բայց անում են առաջարկություններ, որոնք չեն բխում ժողովրդավարական ընտրությունների իրականացման չափանիշերից եւ չեն օգնի մեր ընտրական համակարգը ավելի արդյունավետ դարձնելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազարյանը:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ տեսականորեն հնարավոր համարեց այն, որ իշխանությունը կարող է ընդունել ընդդիմության առաջարկությունները:
«Սակայն վստահ չեմ, որ հնարավոր է առաջարկությունների մի մասի վերաբերյալ հասնել կոնսենսուսի», - ասաց Հարությունյանը: