Պաշտոնական Թբիլիսին չի ցանկանում ուժով վերահաստատել իր հսկողությունն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ: Այս մասին Եվրախորհրդարանի ամբիոնից երեքշաբթի օրը հայտարարեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
«Վրաստանը երբեք ուժ չի կիրառի ռուսական օկուպացիային վերջ տալու եւ գրավյալ տարածքներում իր վերահսկողությունը վերահաստատելու նպատակով», - ասաց Վրաստանի ղեկավարը:
Սա Սահակաշվիլիի թվով երկրորդ ելույթն էր Եվրախորհրդարանում:
Առաջին անգամ նա այստեղ ելույթ էր ունեցել 2006 թվականին: Չորս տարի առաջ Սահակաշվիլիի ելույթի հիմնական դրույթները նվիրված էին Վրաստանում անցկացվող ներքին բարեփոխումներին: Այսօր իր կես ժամանոց ճառի զգալի մասը նա նվիրեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրներին եւ ռուս-վրացական հարաբերություններին
«Նույնիսկ եթե Ռուսաստանը հրաժարվի դուրս բերել իր օկուպացիոն ուժերը, անգամ եթե այդ տարածքներում գործող տեղական զորամիավորումները բազմապատկեն մարդու իրավունքների խախտման դեպքերը, միեւնույն է` Վրաստանը օգտվելու է իրեն վերապահված ինքնապաշտպանության իրավունքից միայն: Եվ դա այն դեպքում, եթե նոր հարձակում իրականացվի, փորձ կատարվի գրավել մեր երկրի մնացած 80 տոկոսը, այսինքն այն տարածքը, որ շարունակում է մնալ վրացական կառավարության հսկողության ներքո», - հայտարարեց Սահակաշվիլին` պնդելով, թե Թբիլիսին պատրաստ է բանակցությունների մեջ մտնել Մոսկվայի հետ:
«Ես պատրաստ եմ իմ ռուսաստանցի պաշտոնակցի հետ համապարփակ ու խորը երկխոսության գնալ: Մենք, իհարկե, կշարունակենք մասնակցել նաեւ ժնեւյան բանակցություներին` միաժամանակ հույս ունենալով, որ մեր կողմից բարձրաձայնված այս ձգտումը կստիպի Ռուսաստանին վերջ տալ բանակցությունների արգելափակման գործելաոճին: Ամեն դեպքում, քաղաքական երկխոսության մեկնարկը եւս անհրաժեշտություն է», - նշեց Վրաստանի նախագահը:
Սահակաշվիլին եւս մեկ անգամ հայտարարեց, որ միջազգային հանրությունը շարունակում է պաշտպանել Վրաստանին: Խոսքն, ըստ Վրաստանի ղեկարարի, թե արեւմտյան պետությունների, թե հետխորդհային տարածքի երկրների մասին է:
«Նախկին խորհրդային հանրապետություններից եւ ոչ մեկը չճանաչեց Վրաստանի մասնատումը: Այդ իրողությունը շատերին զայրացնում եւ զարմացնում է, բայց ակնհայտ է` հին ժամանակներն անցել են: Սա վկայում է, որ նախկինում ստրկացված խորհրդային ժողովուրդները, չնայած առկա խնդիրներին ու խոչընդոտներին, այսօր արդեն վերածվել են ուժեղ եւ իրոք անկախ պետությունների: Կարճ ասած` որեւէ մեկը չի ցանկանում վերադառնալ Խորհրդային Միություն», - համոզված է Սահակաշվիլին:
Նրա պնդմամբ` Ռուսաստանը պետք է նոր դերակատարություն ստանձնի Հարավային Կովկասում` հրաժարվելով նախկինում ցուցաբերած կայսերական մոտեցումներից:
«Ես կոչ են անում Ռուսաստանի ղեկավարությանը ապագայի ընտրություն կատարել: Ռուսաստանը կարող է շատ դրական դերակատարություն ունենալ մեր ընդհանուր տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների գործընթացում` մյուս պետություններին վերաբերելով որպես գործընկերների, այլ ոչ թե որպես վասալների», - դիմելով եվրոպացի պատգամավորներին` հայտարարեց Սահակաշվիլին: