«Էլբատ» ընկերությունը Երեւանում մարտկոցների արտադրություն է հիմնել

Հայ - գերմանական «Էլբատ» ընկերության գործարանի բացման արարողությանը այսօր մասնակցել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Էլբատ»-ի գործունեության հիմնական ոլորտը կապարաթթվային մեկնարկային կուտակչային մարտկոցների արտադրությունն է եւ դրանց շահագործման ժամանակահատվածի երաշխիքային եւ ետերաշխիքային սպասարկումը:

Նախագահի մամլո գրասենյակից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, «Էլբատ»-ի ծրագրերին:

Ձեռնարկության ղեկավարների հավաստմամբ` ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում ընկերությունը հնարավորություն կունենա բավարարել ոչ միայն Հայաստանի պահանջարկը, այլեւ` հարեւան պետությունների մեկնարկային մարտկոցների պահանջարկի մի մասը: