Գամբիան խզում է Իրանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում

Գամբիան հայտարարել է Իրանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունները խզելու մասին:

Գամբիայում գտնվող Իրանի ներկայացուցիչ քաղաքական գործիչները պետք է այդ երկրի տարածքը լքեն 48 ժամվա ընթացքում: Բոլոր նախագծերը եւ ծրագրերը` կապված Իրանի հետ, կասեցված են, հայտարարել է Գամբիայի արտգործնախարարությունը:

Հաղորդագրության մեջ չեն նշվել նման որոշման պատճառները: