Հայաստանում այսօր գործում են 83 միջին մասնագիտական հաստատություններ եւ 29 արհեստագործական ուսումնարաններ: Թեեւ կրթական այս հաստատություններում սովորում են շուրջ 37.000 ուսանողներ, դրանք դեռ բազում չլուծված խնդիրներ ունեն:
Խորհրդային շրջանից հետո քոլեջներն ու ուսումնարանները անուշադրության մատնվեցին` արժանանալով ամենաքիչ ֆինանսական ներդրումներին: Կրթության եւ գիտության նախարարության` միջին մասնագիտական կրթության պատասխանատուները պնդում են, որ վերջին տարիներին պատկերը փոխվել է` շնորհիվ պետական եւ միջազգային կառույցների ֆինանսավորմամբ սկսված բարեփոխումների: