Ռասմուսեն. «ՆԱՏՕ-ն դերակատարություն չունի Ղարաբաղի հարցում»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ուրբաթ օրն ասել է, թե «չի կարծում, թե ՆԱՏՕ-ն կարող է դերակատարություն ունենալ Ղարաբաղի հարցում»։

Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հրաժարվում է մասնակցել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք հանդիպմանը, քանի որ ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթնաժողովի հռչակագրի նախագծում պահպանվել է հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման ընդհանրական ձեւակերպումը, որը նախագահի մամլո խոսնակի տարածած հաղորդագրության համաձայն «վատ ազդակ կարող է դառնալ եւ լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում»։