Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ավարտելով աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, հինգշաբթի երեկոյան վերադարձել է Երեւան:
Նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այցի վերջին օրը նախագահը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի շարք հասարակական եւ մշակութային գործիչների հետ, ՀՀ պետական պարգեւներ հանձնել:
Մասնավորապես, ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ, հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստի բնագավառում երկարամյա եւ բեղմնավոր գործունեության համար դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը պարգեւատրվել է Պատվո շքանշանով: Պարգեւներ են հանձնվել նաեւ «Ռաշա թուդեյ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին եւ քանդակագործ Միքայել Սողոյանին:
Պարգեւների հանձնումից հետո, Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նոյեմբերի 16-ին մեկնարկած իր աշխատանքային այցի արդյունքները: Անդրադառնալով Ռուսաստանի նախագահի եւ վարչապետի հետ ունեցած իր հանդիպումներին` նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. - «Մեր կողմից տրված բոլոր հարցերը գտել են դրական արձագանք, եւ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ հիմա վերադառնում եմ Հայաստան շատ ավելի վստահ վաղվա օրվա նկատմամբ»: