Հայկական խաչքար կերտելու արվեստը` ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում

Հայկական խաչքար կերտելու արվեստը երեկ ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում կայացած հանդիպման ժամանակ ՅՈւՆԵՍԿՕ-ն` ՄԱԿ-ի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունը, տվյալ ցուցակում ընդգրկել է աշխարհի տարբեր ժողովուրդների 47 ավանդույթներ, այդ թվում` հայկական խաչքար կերտելու արվեստը, ֆլամենկոն, ֆրանսիական խոհանոցը, ադրբեջանական գործագործությունը, չինական ավանդական թատրոնը:

Դրանով իսկ, ՅՈւՆԵՍԿՕ-ի այս ցուցակում տեղ գտած ավանդույթների թիվը հասավ 213-ի: