Չորեքշաբթի օրը կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում վերջիններս անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ուղիներին: Նախագահները նաեւ քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ տարածաշրջանային այլ հրատապ հարցեր:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում միջորդական աշխատանքների համար եւ հույս հայտնել, որ այդ աշխատանքները շուտով կավարտվեն եւ դրական արդյունք կտան: Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւն էլ պատասխանել է, որ «շատ կցանկանային, որ հենց այդպես էլ լիներ»:
«Հաճույքով արձանագրում եմ, որ մեր ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է, բոլոր մակարդակներում շարունակվում են քաղաքական խորհրդատվությունները: Ձեր վերջին պետական այցի ընթացքում ստորագրված պայմանագրերը նոր ազդակ հաղորդեցին մեր հարաբերություններին», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը ձգտում է Կովկասում խաղաղության եւ կայունության, քանի որ դրանով են պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի «խաղաղ ու երկարաժամկետ լուծման որոնմանն ուղղված մեր երկրի ջանքերը»:
Վաղը Մեդվեդեւը մեկնում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ կայանալու է Կասպյան երկրների գագաթնաժողովը: Նա այնտեղ հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, եւ ենթադրվում է, որ նրա հետ եւս կքննարկի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:
Չորեքշաբթի օրը ավելի ուշ Հայաստանի նախագահը հանդիպել է նաեւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայաստանի նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը, ինչը շեշտել է նաեւ Պուտինը:
«Ռուսաստանը ավանդաբար Հայաստանի հիմնական առեւտրական գործընկերն է», - ասել է Ռուսաստանի վարչապետը` հավելելով, որ 2009 թվականին ռուսաստանյան ներդրումները Հայաստանի տնտեսությունում աճել են:
Սերժ Սարգսյանը ասել է, որ Հայաստանը կարողացել է վերականգնել իր տնտեսությունը անցյալ տարի Ռուսաստանի տրամադրած 500 միլիոն դոլար վարկի շնորհիվ:
Երեկոյան Հայաստանի նախագահը ներկա էր Ռուսաստանի հայերի միության տասնամյա հոբելյանին նվիրված համերգին, որը կայացավ Կրեմլում: