Հայաստանը համապատասխան քայլեր է իրականացնում սպառազինության ոլորտում Ադրբեջանի քանակական առավելությունը չեզոքացնելու ուղղությամբ, չորեքշաբթի օրը պաշտպանության նախարարությունում ԵՊՀ-ի շրջանավարտ զորակոչիկների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Այսօրվա իրադրությունը թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերը չեն թուլացել, այլ ընդհակառակը` թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ասպարեզում մեր դիրքերը ամրապնդված են: Ընդհակառակը, Ադրբեջանի մասին կարելի է ասել, որ նրանց դիրքերը թուլանում են, որովհետեւ նրանք չեն կատարում այն պարտավորվածությունները, որ դրված է նրանց առջեւ, եւ բանակցային գործընթացը խաղաղ ճանապարհով լուծելու փոխարեն տանում են ռազմական ճանապարհով լուծման», - կարծիք հայտնեց Սեյրան Օհանյանը` պատասխանելով զորակոչիկների հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել Ադրբեջանի նախագահի կողմից վերջերս հնչեցված ռազմատենչ հայտարարությունները:
Կան տարբեր մեթոդներ` սպառազինության ոլորտում ադրբեջանցիների քանակական առավելությունը չեզոքացնելու, եւ հայկական բանակի ղեկավարությունը տիրապետում է դրանց ու իրականացնում է համապատասխան քայլեր, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը արդիական սպառազինությամբ չի համալրվում, վստահեցրեց պաշտպանության նախարարը:
«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նկատմամբ հավասարակշռությունը մենք պահպանում ենք ոչ թե քանակական տվյալների հաշվին, այլ մեր զինված ուժերի որակական չափանիշների բարձրացման ուղղությամբ: Մենք բարձրացնում ենք զինված ուժերի պատրաստությունը եւ անձնակազմի մարտական ոգին, դրանով իսկ ամրապնդում մեր զինված ուժերի մարտունակությունը եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը», - հավելեց Սեյրան Օհանյանը:
Զորակոչիկներից մեկի հարցին, թե ո՞րն է պատճառը, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել սպայական անձնակազմի կողմից զինվորների նկատմամբ իրագործվող բռնությունները, պաշտպանության նախարարը արձագանքեց. - «Մտահոգիչ հարց է, իհարկե, բայց բանակում իրականացվող վերլուծությունները եւ վիճակագրությունը բերում են այն եզրակացության, որ ընդհանուր առմամբ խախտումները, արտակարգ պատահարները զինված ուժերում ոչ թե ավելանում, այլ ընդհակառակը` պակասում են»:
Նախարարը կարծիք հայտնեց, որ խախտումների մեծ մասի պատճառ են հանդիսանում զինծառայողները, ովքեր համապատասխան կանոնադրություններով ամրագրված իրենց պարտականությունները չեն կատարում: Դրանք էլ, իրենց հերթին, այլ խախտումներ են ծնում, հավելեց Սեյրան Օհանյանը: Իսկ այդ դեպքերը, նախարարի գնահատմամբ, հնչեղություն են ունենում այն պատճառով, որ վերջին շրջանում ավելի թափանցիկ է դարձել բանակ-հասարակություն շփումը:
«Ովքեր ուզում են աջակցել բանակին, այդ թվում` լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները, ապա նրանց քննադատությունները պետք է լինեն կառուցողական: Քան թե, օգտվելով առիթից, ինչ-որ քաղաքական նպատակներ իրականացնեն կամ բանակին փնովեն», - նաեւ ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: