«Կրթությունն ու կարիերան»` նորից ցուցահանդեսում

Մոսկվայի տանը մեկնարկել է «Կրթություն եւ Կարիերա 2010» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը նպատակ ունի տեղեկատվություն տրամադրել ժամանակակից կրթության ողջ ոլորտի վերաբերյալ, նպաստել ձեռնարկությունների եւ կրթական հաստատությունների գործնական հարաբերությունների կայացմանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով խոսել է հայկական կրթության որակի մասին: