Ցուցահանդեսում, որ երկուշաբթի օրը բացվել է Հայաստանի նկարիչների միությունում, համադրվել են ժամանակակից արվեստի մի շարք ներկայացուցիչների եւ դասական գեղանկարչության հայ անվանի արվեստագետների աշխատանքները:
«Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսը համադրել են ժամանակակից արվեստի անվանի ներկայացուցիչներ Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Արման Գրիգորյանը, Դավիթ Կարեյանը եւ Արեւիկ Արեւշատյանը:
Այս ցուցահանդեսը յուրօրինակ է եւ առաջինն է իր տեսակի մեջ, քանի որ, համադրողների մտահղացմամբ, միավորել է ժամանակակից արվեստի ներկայացուցիչներին եւ դասական ոճում ստեղծագործող գեղանկարիչներին մեկ թեմայի շուրջ` մարմնի շնորհիվ նոր պատկերային արվեստը Հայաստանում դիտարկելու միտումով:
Դավիթ Կարեյանն ասում է, որ այս ցուցահանդեսն ուշագրավ է, քանի որ այն համադրել են ոչ թե արվեստաբանները, այլ հենց իրենք` նկարիչները:
«Մենք որոշեցինք մի նոր շարժում սկսել հենց նկարիչների կողմից, որպեսզի մեր գործը իսկապես ներկայացնենք հասարակությանը: Այսինքն, գործը պետք է սկսել հենց արվեստանոցներից, թե նկարիչները ինչով են զբաղված եւ ինչ տենդենցներ կարելի է ներկայացնել, այլ ոչ թե, ասենք, դրամաշնորհային դեղատոմսերից», - ասում է Կարեյանը:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 25-ը: