Լոնդոնի միակ հայագիտական դասընթացը նշում է վերաբացման մեկամյակը

Տեսարան Լոնդոնից

Այս աշնանը Լոնդոնի միակ ակադեմիական հայագիտական դասընթացը նշում է վերաբացման առաջին տարեդարձը:
2009 թվականի սեպտեմբերին` 30 տարվա ընդմիջումից հետո, Լոնդոնի Արեւելագիտության եւ աֆրիկագիտության համալսարանում ուսանողները դարձյալ հնարավորություն ստացան հայերեն, հայ գրականություն ու հայոց պատմություն սովորելու:

Ծրագրի ավարտին նրանք ստանում են հայագիտական դասընթացի վկայական:

Ծրագիրը վերաբացվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ հովվանավորությամբ: