Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Դեյվիդ Ռիչարդսն ասել է, որ «Ալ-Ղաիդա»-ն հնարավոր չէ ամբողջապես պարտության մատնել, սակայն, ինչպես ասել է «Սանդի Թելեգրաֆին» բարձրաստիճան հրամանատարը, եթե Աֆղանստանի կառավարությունը կարողանա զսպել զինյալներին` նրանց նկատմամբ վերջնական հաղթանակը կարող է այլեւս չլինել պարտադիր նպատակ։
Բրիտանացի գեներալի խոսքերով, «Օսամա բին Լադենի առաջնորդած ահաբեկիչների դեմ իրական զենքը` կրթությունն է եւ դեմոկրատիան»։
Գեներալի մեկնաբանությունը հրապարակվել է նոյեմբերի 14-ին, երբ Մեծ Բրիտանիայում մեծարում են պատերազմներում զոհված բրիտանացիներին։