Թալաբանին վերընտրվեց Իրաքի նախագահ

Իրաքի խորհրդարանը երկրի նախագահի պաշտոնում վերընտրել է իրաքյան քրդերի առաջնորդ Ջալալ Թալաբանիին:

Քվեարկությունից անմիջապես հետո տեղի է ունեցել նախագահ Թալաբանիի երդմնակալության արարողությունը:

Թալաբանիի վերընտրությունը օրենսդիրների միջեւ կոմպրոմիսի արդյունք է, որով վերջ դրվեց Իրաքում 8 ամիս շարունակվող կառավարության ճգնաժամին:

Թալաբանին հայտարարել է, որ նոր կառավարության ձեւավորումը կհանձնարարի գործող վարչապետ Նուրի ալ-Մալիքիին:

Նախարարների նոր կաբինետը պետք է ձեւավորվի 30 օրվա ընթացքում: