Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Վարչական դատարանում հայց է ներկայացրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ:
Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց դատարանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` Վարչական դատարան դիմելու պատճառը այն է, որ պաշտպանության նախարարը հրաժարվել է տեղեկություն տրամադրել 2009 թվականին բանակում զոհված ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների թվի վերաբերյալ:
«Պաշտպանության նախարարը հրաժարվել է տրամադրել հայցվող տեղեկատվությունը` այն պատճառաբանությամբ, որ այդ տեղեկատվությունը գաղտնի է, եւ դա սահմանված է ցանկով` պաշտպանության նախարարի հրամանով», - նշեց Զեյնալյանը` շարունակելով. - «Այնուհետեւ մենք դիմեցինք պաշտպանության նախարարին, խնդրելով տրամադրել այդ հրամանը, ուր գրված է, թե նշված տեղեկությունը գաղտնի է»::
Ըստ նրա` այս անգամ էլ պաշտպանության նախարարությունից պատասխանել էին, թե հրամանը, որը սահմանում է, թե նշված տեղեկությունը գաղտնի է, նույնպես գաղտնի է:
«Արդյունքում` իմ վստահորդը դիմել է դատարան, որպեսզի դատարանը ճանաչի տեղեկատվության իրավունքի խախտման փաստը, եւ անվավեր ճանաչի այդ հրամանի այդ հատվածը եւ պարտավորեցնի տրամադրել այդ տեղեկատվությունը», - նշեց փաստաբանը:
Այսօր Վարչական դատարանում կայացավ նշված հայցի առնչությամբ հերթական դռնփակ դատական նիստը:
Դատարանում պաշտպանության նախարարի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:
Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն` անցած տարի զինված ուժերում ոչ կանոնադրական փոխհարաբերությունների եւ ինքնասպանության հետեւանքով զոհվել է 18 զինծառայող: Այս տարի արդեն հայտնի է նման 9 զոհերի մասին: