Հինգշաբթի օրը Երեւանում եւ Վանաձորում բողոքի ակցիաներ էին անցկացնում քիմիական ոլորտի երկու ընկերությունների` «Նաիրիտ»-ի եւ «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները:
«Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ հինգշաբթի օրը բողոքի ակցիա անցկացրին կառավարության շենքի առջեւ:
Ցուցարարները ասում էին, որ չնայած գործարանի տնօրինության բազմաթիվ խոստումներին, իրենք հուլիսից աշխատավարձ չեն ստացել եւ գումար չունեն անգամ աշխատանքի գնալու ուղեվարձը վճարելու համար:
Բացի այդ, նրանց խոսքով, գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը պարտադրում է ստորագրել մի փաստաթղթի տակ, ըստ որի` իրենք աշխատանքի չեն գալիս սեփական կամքով, այլ ոչ թե հարկադիր պարապուրդի մեջ են:
Կառավարության ընդունելության բաժնում ցուցարարների հետ հանդիպեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով «Նաիրիտի» կոլեկտիվից մի քանի օր ժամանակ խնդրեց` բոլոր հարցերին պատասխանելու համար:
Այսօր բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանում երբեմնի քիմիական արդյունաբերության մյուս հսկայի` «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները: Շուրջ 50 մարդ հրաժարվում էր անցնել աշխատանքի` ղեկավարությունից պահանջելով վճարել 7 ամսվա աշխատավարձերի պարտքը:
Այստեղ դժգոհող աշխատակիցների հետ հանդիպեց «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը:
Հանդիպումից հետո «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները նշեցին, որ տնօրենը խոստացել է առաջիկա օրերին լուծել աշխատավարձի հարցը: Ինքը` Սնեգիրյովը, հրաժարվեց հանդիպել լրագրողների հետ:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, արձագանքելով «Նաիրիտի» եւ «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցների վերաբերյալ հարցին, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, մասնավորապես, ասաց. - «Ճգնաժամից հետո այս ոլորտը այս վիճակում է հայտնվել: Այս ոլորտը ամենածանր ոլորտն է, եւ հեշտ չի վերականգնվում: Ամբողջ աշխարհում է այս խնդիրը քիմիական ոլորտի հետ կապված: Հիմա փորձում ենք միջոցառումների պլան մշակել, տեսնենք ինչով կարող ենք օգնել, որ այս վիճակից դուրս գանք»: