Արձագանքելով Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցում Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին վերաբերող դիտարկումներին` թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե «Եվրամիությունը նկատել է պաշտոնական Անկարայի իմիտացիոն քայլերը»:
Նրա խոսքով, գնահատելով Եվրամիությանն անդամակցության ճանապարհին Թուրքիայում իրականացված բարեփոխումները` Եվրահանձնաժողովը հատուկ շեշտել է, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել, բայց դեռ չեն վավերացվել:
«Այսօր էլ թուրքական տարբեր պաշտոնյաներ, այդ թվում` նախագահ Գյուլը, խոսում են «լուռ դիվանագիտության», «անձայն դիվանագիտության» մասին, այսինքն` այն բաների մասին, որոնք իրականում գոյություն չունեն: Փորձում են մոլորեցնել ե'ւ միջազգային հանրությանը, ե'ւ հայկական կողմից: Սա, ի ուրախություն մեզ, նկատվել է Եվրամիության կողմից», - ասաց Մելքոնյանը:
Ըստ թուրքագետի, սակայն, դա որեւէ կերպ չի ազդի Թուրքիայի իշխանությունների վրա ո'չ հայ-թուրքական հարաբերությունների եւ ո'չ էլ սահմանի բացման հարցում:
Առավելագույնը, Մելքոնյանի կանխատեսմամբ` կլինեն «ավելի կոշտ հայտարարություններ», Թուրքիան գուցե «ավելի ուժեղացնի իր իմիտացիոն քաղաքականությունը եւ նոր քայլեր ձեռնարկի». - «Բայց այդ քայլերը, իմ խորին համոզմամբ, շոշափելի արդյունքների մոտ ժամանակներս չեն հանգեցնի»:
Ընդծելով, որ Թուրքիայի իշխանությունները, ըստ էության, ականջալուր չեն լինում Եվրամիության պահանջներին ո'չ ազգային փոքրամասնությունների իրավունքներն ընդլայնելու հարցում, ո'չ մամուլի ազատության, ո'չ լրագրողների հետապնդումները դադարեցնելու հարցերում, եւ որ Եվրամիությանը «շատ լավ նկատում է արվող ձեւական քայլերը»` Մելքոնյանը ասաց, թե նման արձագանքը «բավական կանխատեսելի էր», թեեւ Թուրքիայի իշխանություններին դա այնքան էլ չի անհանգստացնի:
«Թուրքիան չի վախենում, քանի որ այս պահին Եվրամիության անդամակցությունը դարձրել է իր համար քաղաքական մանեւրելու գործիք: Մանեւրում է Եվրոպայի եւ Արեւելքի միջեւ, կարողանում է այդ հանգամանքը շատ լավ ձեւով օգտագործել իր քաղաքական նպատակների համար», - նկատեց թուրքագետը:
Հայաստանցի մեկ այլ փորձագետ` Սերգեյ Մինասյանը, ակնհայտ է համարում, որ Եվրամիությունը «հստակ քաղաքականություն է վարում Թուրքիայի նկատմամբ: Մի կողմից չի ընդունում այսօրվա Թուրքիան, ինչպիսին այն կա, մյուս կողմից` անդամակցության հեռանկարով փորձում է վերահսկել իր համար անցանկալի զարգացումները:
«Եվրամիությունը փորձում է հենց այդ գործընթացով կապել Թուրքիային եւ հնարավորություն չտալ, որ Թուրքիայում բացասական ներքաղաքական զարգացումներ լինեն, մյուս կողմից` թույլ չտալ, որ Թուրքիան իր հայացքն ուղղի, ասենք, մերձավորարեւելյան ոլորտ», - ասաց Մինասյանը: