Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը («Բարգավաճ Հայաստան») Կենտրոնական բանկին մեղադրում է իր հիմնական խնդիրը` Հայաստանի Հանրապետությունում գների կայունության ապահովումը իրականացնելու գործառույթից «փաստացի» հրաժարվելու մեջ:
Նախօրեին Կենտրոնական բանկը փաստել էր, որ հոկտեմբերին արձանագրվել է 1 տոկոս գնաճ, ինչի հետեւանքով այս տարվա համար կանխատեսված գնաճի ցուցանիշն ավելացել է 0.5 տոկոսով եւ կազմել 9.1 տոկոս:
«Մեր օրենսդրության մեջ, ըստ էության, փաստորեն որեւէ մեկը չի կրում որեւէ պատասխանատվություն [գնաճի կանխատեսման] մեծ կամ փոքր սխալների պարագայում», - չորեքշաբթի օրը կայացած քննարկմանը հայտարարեց մասնագիտությամբ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` հավելելով. - «Կառավարությունն աշխատում է այնքան, որքան կարող է»:
Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի խոսքով, Հայաստանում կառավարումն արդյունավետ եւ արդարացի չէ, իսկ հաջորդ տարվա բյուջեն «ոչնչով ոչնչից չտարբերվող» փաստաթուղթ է: Ըստ նրա, հատկապես մտահոգիչ է, որ ներկայիս կառավարության օրոք Հայաստանի արտաքին պարտքը կրկնապատկվել է:
«Հասարակությունը պետք է տեղեկացված լինի, որ Հայաստանի ամեն ընտանիքի պարտավորությունը վերջին 2 տարվա ընթացքում ավելացել է 800 դոլարով: Հասարակությանը չեն հարցրել` դու համաձա՞յն ես այդ 800 դոլարը պարտք վերցնել: Նրա տեղը պարտք են վերցրել, այդ փողը` չգիտեմ ինչ են արել, ու իր երեխաներն էլ պետք է այդ փողը վերադարձնեն», - ասում է Արսենյանը: