Ղարաբաղի հարցում ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու է ե'ւ գերտերություններին, ե'ւ տարածաշրջանային տերություններին, ե'ւ հակամարտության կողմերին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատվող ակտիվացումը, երբ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների աստրախանյան հանդիպմանը հաջորդեց երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, ըստ Ղարաբաղի նախագահի խոսնակի, կարելի է բացատրել հետեւյալ կերպ. - «Ադրբեջանի կողմից վարած այդ հակահայկական եւ ոչ կառուցողական քարոզչությունը ընդհանրապես կարող է վտանգել գործընթացը, իսկ գործընթացը` այս պահի դրությամբ ամենակարեւոր, ռազմավարական նպատակը, որին պետք է հասնել, դա այն է, որ ստատուս քվոն պետք է պահպանվի: Սա ձեռնտու է բոլորին` ե'ւ գերտերություններին, ե'ւ տարածաշրջանային տերություններին, ինչպես նաեւ կողմերին, որովհետեւ այլ ինչ-որ տարբերակ չկա: Կողմերը ունեն լրիվ իրարամերժ մոտեցումներ հակամարտության կարգավորման վերաբերյալ, հնարավոր չէ այս հարթությունում գալ ինչ-որ ընդհանուր հայտարարի»:
«Գերտերությունները նույնպես ունեն իրենց շահերը, եւ այս պահի դրությամբ այդ շահերը չեն համընկնում, նամանավանդ Հարավային Կովկասի պես աշխարհաքաղաքական կարեւոր տարածաշրջանում», - ասաց Բաբայանը` հավելելով. - «Հետեւաբար, բոլորին ձեռնտու է, որպեսզի պահպանվի այդ ստատուս քվոն: Իսկ այդ ստատուս քվոյի պահպանման կան մեխանիզմներ»:
Այդ մեխանիզմներից լավագույններից մեկը, ըստ նրա, այն է, որ «երբ արդեն տեսնում են, որ գործընթացը կարող է մտնել փակուղի` առանց այն էլ փակուղու մեջ է գործընթացը որպես այդպիսին, բայց պետք է պահպանել այդ արհեստական, այսպես ասած, շնչառության մեխանիզմը, դրա համար հայտարարություններ են անում, աժիոտաժ են ստեղծում, հանդիպումներ են տեղի ունենում»:
«Դրանով իսկ ինչ-որ լիցք են հաղորդում ստատուս քվոյի պահպանման համար, որովհետեւ նման հանդիպումներից հետո առնվազն մի երկու-երեք ամիս հակամարտության կողմերի հասարակություններում, քաղաքական, վերլուծական շրջանակներում գնում է այդ գործընթացը, այսինքն` այդ ալիքը դեռեւս շարունակվում է: Եվ պարբերաբար այսպիսի, փաստորեն, «սրսկումներ» են անում», - նշեց Ղարաբաղի նախագահի խոսնակը:
Բաբայանի կարծիքով` մոտ ապագայում Ղարաբաղը դժվար թե վերադառնա բանակցային սեղանի շուրջ, որովհետեւ Ադրբեջանը նման մոտեցմանը խիստ դեմ է:
«Այս իրավիճակում Ադրբեջանի գերնպատակն է ինչքան հնարավոր է շատ պահպանել խեղաթյուրված ֆորմատը, որովհետեւ խեղաթյուրված ֆորմատը թույլ է տալիս պահպանել նաեւ ստատուս քվոն: Դա նաեւ ձեռնտու է, բարեբախտաբար թե դժբախտաբար` չգիտեմ, բայց` բոլորին, բոլոր գերտերություններին», - ասաց Ղարաբաղի նախագահի խոսնակը:
«Մենք մեր կողմից չպետք է դրան նայենք որպես բացասական զարգացում: Սա մեզ թույլ է տալիս, հնարավորություն է տալիս է'լ ավելի զարգացնել մեր պետությունը` հեռու մնալով այսպիսի աժիոտաժային, աղմկային երեւույթներից: Ես չեմ տեսնում որեւէ վատ բան: Ավելին, մենք պետք է այդ ժամանակը օգտագործենք: Մեկ է` ուշ թե շուտ Արցախը պիտի դառնա բանակցային կողմ, սա ուղղակի ժամանակի հարց է: Ինչքան ուշ լինի դա եւ ինչքան արդյունավետ օգտագործենք այդ ժամանակահատվածը, այնքան լավ` մեզ համար», - ամփոփեց Դավիթ Բաբայանը: