Հայաստանի ավելի քան 24 հազար պատմամշակութային հուշարձանները ենթակա են պահպանման եւ վերականգնման, դրանցից 3 հազարը կարիք ունեն անհապաղ վերականգնման:
Անցած գարնանը Մշակույթի նախարարության ենթակայության ներքո հիմնադրված Հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրեն Վարդան Պարսամյանը հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ գարնանից ի վեր հայ-իտալական վերականգնողական ծրագրի շրջանակներում արդեն իսկ վերականգնել են 5 հուշարձան, եւս 4-ի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են:
Ընդամենը 27 աշխատակից եւ անգամ համակարգիչ ու տրանսպորտային միջոց չունեցող այս կենտրոնը պետք է զբաղվի անհապաղ վերականգնման կարիք ունեցող 3000 հուշարձանների վերանորոգչական, պահպանման, բարեկարգման, ամրակայման աշխատանքներով:
«Եթե կազմակերպությունը չունի տրանսպորտային միջոց, ինչպե՞ս կարող ենք 27 հոգով 3 հազար հուշարձան գոնե մեկ անգամ ամսվա մեջ այցելել», - նշեց Պարսամյանը:
2010 թվականին պետբյուջեով հատկացված 213 միլիոն դրամը բավարար չէ հուշարձանների պահպանությունը, առավել եւս վերականգնումը կազմակերպելու համար:
«213 միլիոնը բավականին լուրջ գումար է: Բայց երբ նայում ենք հուշարձանին եւ վերականգնման համար ծախսվող գումարներին, զգում ենք, որ դա չնչին գումար է», - ասաց Վարդան Պարսամյանը` բացատրելով. - «Եթե կարելի է այդ գումարով տասնյակ բնակելի շենքեր կառուցել, ապա այդ ամբողջ գումարով երկու հուշարձան չես կարող վերականգնել»:
Արդյունավետ աշխատանքի համար, մինչդեռ, թե' գումարներ են անհրաժեշտ, թե' մասնագետներ, թե' ժամանակակից սարքավորումներ:
Հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրենը հույս հայտնեց, որ հայ-իտալական ծրագրի շրջանակներում կենտրոնի վերջապես կունենա աշխատանքի համար անհրաժեշտ նորագույն սարքավորումները: