Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ հոկտեմբերի 27-ին Աստրախանում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված`ռազմագերիների փոխանակություն եւ զոհվածների մարմինների վերադարձ ենթադրող փաստաթուղթը, չնայած մարդասիրական ուղղվածությանը, Լեռնային Ղարաբաղի համար քաղաքական եւ միջազգային իրավունքի տեսանկյունից «իրավական լուրջ ու վտանգավոր բովանդակություն է պարունակում»:
«Նախագահների մակարդակով ստորագրվել է մի փաստաթուղթ, որով Հայաստանը ընդունել է, որ ինքը գտնվել եւ գտնվում է պատերազմի մեջ Ադրբեջանի հետ: Ընդ որում, պատերազմի երրորդ կողմ չկա` ըստ այս հռչակագրի», - լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օրը ասաց Շահնազարյանը:
Ընդդիմադիր գործչի խոսքով, այս հռչակագրից հետո վերանում են Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու այն չնչին հնարավորությունները, որոնք մինչեւ այժմ եղել են:
Շահնազարյանը նաեւ գտնում է, որ աստրախանյան հռչակագիրը լուրջ ձեռքբերում է Ադրբեջանի համար. - «Եվ այն, որ Ադրբեջանը եւ Թուրքիան լռում են այդ մասին, դա դեռ ոչինչ չի նշանակում: Նրանք շատ լավ հասկանում են, թե ինչի են հասել: Ադրբեջանը, ցավոք սրտի, ունեցավ չափազանց լուրջ ձեռքբերում` շատ ավելի մեծ, քան բոլոր փաստաթղթերն էին տարբեր միջազգային ատյաններում, նույնիսկ շատ ավելի լուրջ, իմ կարծիքով, քան կարող է լինել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրանց առաջարկած բանաձեւը, որը դեկտեմբերին նորից քննարկվելու է, ավելի լուրջ, քան ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, որը շուտով նույնպես քննարկվելու է»:
Իսկ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը (նման նախաձեռնությամբ, հիշեցնենք, հանդես է եկել ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը, եւ օրինագիծը Ազգային ժողովում քվեարկության է դրվելու դեկտեմբերի 9-ին) Կոնգրեսի ներկայացուցիչը սխալ հաշվարկված քայլ է համարում. - «Եթե դա տեղի ունենա, ապա ոչ մի օգուտ չի լինի, իսկ վնասները կլինեն չափազանց մեծ: Դա շատ լուրջ հարված կլինի ամբողջ Մինսկի պրոցեսին, ինչը Ադրբեջանի ցանկությունն է` տապալել Մինսկի պրոցեսը: Տվյալ դեպքում, երբ խորհրդարանում այդ հարցը դրված է, կարծում եմ, կարեւոր չէ` իշխանություն, ընդդիմություն: Սա ընդհանուր շահ է, որպեսզի նման քվեարկություն խորհրդարանում տեղի չունենա»:
Շահնազարյանը կոչ արեց «Ժառանգությանը» հարցը չհասցնել քվեարկության:
Անդրադառնալով դեկտեմբերի 1-ին Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկող ԵԱՀԿ-ի գագաթնաժողովին, որի շրջանակներում նախատեսված են հերթական բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ` Կոնգրեսի ներկայացուցիչը ասաց. - «Աստանայում, իհարկե, չի ընդունվի ճանապարհային քարտեզ, որովհետեւ ճանապարհային քարտեզը նշանակում է կարգավորման հստակ ծրագիր, քայլեր եւ ժամանակացույց: Կարծում եմ, որ ավելի քան հավանական է, որ կընդունվի հայտարարություն, որում կնշվեն կարգավորման սկզբունքների, որոնք հայտնի են որպես Մադրիդյան սկզբունքներ, այն կետերը, որոնց շուրջ կողմերը արդեն ունեն համաձայնություն»:
Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ի տարբերություն Դավիթ Շահնազարյանի, աստրախանյան հռչակագրում որեւէ վտանգ չի տեսնում:
«Ինչ-որ բան պետք է ստորագրվեր: Քանի որ արդեն մայնդորֆյան հռչակագիրը ստորագրվել էր, նմանատիպ մեկ այլ փաստաթուղթը անիմաստ կլիներ` հաշվի առնելով, որ մոտենում է Աստանային գագաթնաժողովը, ապա որոշվեց [ստորագրել] այս հումանիտար, ոչ մի բան փաստորեն չասող [փաստաթուղթը], որովհետեւ դա միջազգային կոնվենցիաներով մեր բոլորի պարտավորությունն է` հայկական, ադրբեջանական եւ ղարաբաղյան կողմի` վերադարձնել գերիներին եւ վերադարձնել զոհվածների մարմինները»:
Արզումանյանը թեեւ կիսում է այն տեսակետը, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է խոչընդոտել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործընթացը, այդուհանդերձ, ողջունում է «Ժառանգություն» կուսակցության այդ նախաձեռնությունը:
Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կիսում Աստրախանում ստորագրված փաստաթղթի վերաբերյալ Դավիթ Շահնազարյանի մտահոգությունը:
«Հայաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ չի եղել մի հանդիպում, երբ հայկական կողմը չբարձրացնի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ուղղակի մասնակցության հարցը բանակցություններին: Ավելին` դրա անհրաժեշտության մասին բազմաթիվ անգամներ խոսել է նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ երրորդը` ՄԱԿ-ի հայտնի բանաձեւերում, որոնց շատ հաճախ մեծ ցանկությամբ հղում է անում ադրբեջանական կողմը, հստակ նշված է` կոնֆլիկտի կողմերը ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանն են, այլ Ադրբեջանն ու Ղարաբաղը», - փաստարկեց Շարմազանովը: