Երեքշաբթի օրը ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրություններում հանրապետականները մեծամասնություն ստացան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, իսկ նախագահ Բարաք Օբամայի Դեմոկրատական կուսակցությունը պահպանեց իր վերահսկողությունը Սենատի նկատմամբ:
Այդ պատկերը պարզ էր դարձել արդեն տեղական ժամանակով երեկ ուշ երեկոյան եւ Երեւանի ժամանակով այսօր առավոտյան ամփոփված տվյալներով:
Այսպես, Երեւանի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ, CNN-ի փոխանցմամբ, հանրապետականներին էր բաժին հասել Ներկայացուցիչների պալատի 435 տեղերից 233-ը` մեծամասնություն կազմելու համար պահանջվող 218-ի փոխարեն, մինչդեռ դեմոկրատներին` ընդամենը 173-ը:
Սենատում, այդուհանդերձ, դեմոկրատները նույն ժամի դրությամբ արդեն ունեին մեծամասնություն կազմելու համար պահանջվող 51 տեղերը:
Ընտրությունները անցկացվում էին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 եւ Սենատի 100 տեղերից 37-ի համար:
Նախնական տվյալներով` վերընտրվել են մի շարք ազդեցիկ հայամետ կոնգրեսականներ, այդ թվում` Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը, Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փելոսին, Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերի հեղինակ եւ համահեղինակ Ադամ Շիֆը, սենատոր Բարբարա Բոքսերը:
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ում ընտրվել են նաեւ 37 նահանգների եւ 2 տարածքների նահանգապետներ: Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հրաժեշտ է տալիս այդ պաշտոնին` պաշտոնավարման երկրորդ ժամկետը լրանալու կապակցությամբ: Հայաշատ այս նահանգում CNN-ը կանխատեսում է դեմոկրատ Ջերի Բրաունի հաղթանակը հանրապետական Մեգ Ուիթմանի նկատմամբ: