Երեքշաբթի օրը ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրություններում հանրապետականները մեծամասնություն ստացան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, իսկ նախագահ Բարաք Օբամայի Դեմոկրատական կուսակցությունը պահպանեց իր վերահսկողությունը Սենատի նկատմամբ:
Այդ պատկերը պարզ էր դարձել արդեն տեղական ժամանակով երեքշաբթի ուշ երեկոյան եւ Երեւանի ժամանակով չորեքշաբթի առավոտյան ամփոփված տվյալներով:
Երեւանի ժամանակով ժամը 14:45-ի դրությամբ, CNN-ի փոխանցմամբ, հանրապետականներին է բաժին հասել Ներկայացուցիչների պալատի 435 տեղերից 239-ը` մեծամասնություն կազմելու համար պահանջվող 218-ի փոխարեն, դեմոկրատներին` 183-ը: CNN-ը հանրապետականների եւ դեմոկրատների համար կանխատեսում է, համապատասխանաբար, 243 եւ 192 տեղ:
Ակնկալվում է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում դեմոկրատ Նենսի Փելոսիին կփոխարինի հանրապետական Ջոն Բեյնըրը:
Սենատում, այդուհանդերձ, դեմոկրատները պահպանում են իրենց վերահսկողությունը` զբաղեցնելով Կոնգրեսի վերին պալատի առնվազն 51 տեղերը:
Գործող Սենատում դեմոկրատները ունեն 57 տեղ, եւս 2 սենատորներ ընդգրկված են Դեմոկրատական խմբակցությունում:
Ընտրությունները անցկացվում էին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 եւ Սենատի 100 տեղերից 37-ի համար:
Նախնական տվյալներով` վերընտրվել են մի շարք ազդեցիկ հայամետ կոնգրեսականներ, այդ թվում` Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը, Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փելոսին, Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերի հեղինակ եւ համահեղինակ Ադամ Շիֆը, սենատոր Բարբարա Բոքսերը:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը հաղորդում է, որ ընտրություններում իր սատարած թեկնածուների ավելի քան 90 տոկոսը հաղթել են:
Ներկայացուցիչների պալատի ընտրություններում 31 նահանգներում Հայ դատի գրասենյակի սատարած 158 թեկնածուներից 152-ը գործող կոնգրեսականներ էին, որոնցից, ըստ հաղորդագրությունների, միայն 7-ն են պարտություն կրել:
Սենատի ընտրություններում Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի սատարած 6 թեկնածուներից հաղթանակ են տարել 5-ը` Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը, հանրապետական Մարկ Քըրքը, դեմոկրատներ Բարբարա Բոքսերը, Բարբարա Միկուլսկին եւ Չաք Շումերը:
Գրասենյակը ընդգծում է նաեւ իր մեծ նպաստը Ներկայացուցիչների պալատում Նյու Յորքը ներկայացնելու համար պայքարում գործող կոնգրեսական, Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերի ընդդիմախոս Մայքլ ՄըքՄահոնի նկատմամբ Մայքլ Գրիմի տարած հաղթանակում:
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ում ընտրվել են նաեւ 37 նահանգների եւ 2 տարածքների նահանգապետներ: Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հրաժեշտ է տալիս այդ պաշտոնին` պաշտոնավարման երկրորդ ժամկետը լրանալու կապակցությամբ: Հայաշատ այս նահանգում CNN-ը կանխատեսում է դեմոկրատ Ջերի Բրաունի հաղթանակը հանրապետական Մեգ Ուիթմանի նկատմամբ: