Ռուսաստանը Վիետնամում ատոմակայան է կառուցում

Ռուսաստանը Վիետնամում առաջին ատոմակայանը կկառուցի, համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հանոյ կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում:

Վիետնամում ատոմակայանի կառուցումը պատրաստվում են ֆինանսավորել ռուսական վարկով, այդ մասին բանակցություններն արդեն ընթանում են երկու երկրների ֆինանսների նախարարների միջեւ:

Ֆրանսպրես գործակալության փոխանցմամբ, նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ է 5.6 միլիարդ դոլար:

Երկու երկրների միջեւ կնքված համաձայնությունը նախատեսում է նաեւ միջուկային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի ստեղծում: