«Հզոր Թուրքիա» կուսակցության ներկայացուցիչներին Հայաստանից արտաքսելու կապակցությամբ «Ժամանակ»-ը գրում է. - «Այս ամենն այլ կերպ, քան ֆարս, պարզապես դժվար է անվանել, որը վկայում է այն մասին, որ Հայաստանի անվտանգության ծառայությունները կարողանում են լավ հսկել միայն սեփական երկրի այլախոհ քաղաքացիներին եւ միայն այդ հարցում են մասնագիտացել: Բանն այն է, որ որեւէ երկրի հատուկ ծառայություն եթե իրապես կատարում է իր գործառույթը, ապա թուրք գործիչներին պետք է ձերբակալեր ոչ թե ասուլիսից հետո, այլ ասուլիսի դահլիճ մուտք գործելիս: Ավելին` ակնհայտ է, որ նրանք այս անգամ Հայաստան են եկել օրինական ճանապարհով: Եվ հարց է առաջանում, թե ինչպե՞ս են թուրք գործիչները անցել Հայաստանի սահմանային կետը, եթե նրանք ոչ թե միայն այսօր են հայտարարել Հայաստանի սահմանը խախտած լինելու մասին, այլ հայտարարել էին շաբաթներ առաջ եւ ներկայացրել էին լուսանկարներ: Այսինքն` այդ մարդիկ պարզապես պետք է բերման ենթարկվեին կամ ձերբակալվեին հենց Հայաստանի սահմանային անցակետից երկիր մուտք գործելիս, ոչ թե մտնեին, հասնեին մայրաքաղաք, ասուլիս տային, նոր հետո միայն «զրույցի կանչվեին ԱԱԾ»: Եվ այս ամենից հետո հարց է առաջանում, իսկ ե՞րբ է ԱԱԾ-ն զրույցի հրավիրելու ռուս սահմանապահներին, որպեսզի նրանց եւ թուրք գործիչների միջեւ առերեսում կազմակերպի` պարզելու համար, թե իրականում ովքե՞ր են սուտ խոսում` թուրքե՞րը, որ հայտարարել են Հայաստանի սահմանը հատած լինելու մասին, թե՞ ռուսները, որ իբր հսկում են այդ սահմանն ու հայտարարել են, որ սահմանի խախտում չի եղել»:
Իրավապաշտպան, Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանը «Հրապարակ» թերթում գրում է. - «Եթե ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Մանուկյանին ազատ են արձակում առանց Աշոտ Մանուկյանի կամ որեւէ մեկի դիմումի, դա նշանակում է, որ իշխանություններն ինչ-որ քայլեր են ձեռնարկում, ցանկանում են ձերբազատվել քաղբանտարկյալների` իրենց համար ծանրագույն բեռից, բայց նաեւ չունեն այնքան խելք եւ խելամտություն, որ դա անեն շատ արագ ու հստակ` առանց այլեւայլությունների հայտարարեն, որ մարտի 1-ի գործով բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն եւ վերջ: Բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում ես իշխանություններից տրամաբանական որեւէ քայլ չեմ ակնկալում: Ես ուղղակի վստահ եմ, որ հասարակական ճնշումների ու մեր պայքարի, ինչպես նաեւ քաղբանտարկյալների տոկունության արդյունքում իշխանություններն անկասկած ստիպված են լինելու բոլորին ազատ արձակել: Ոչ միայն ազատ արձակել, այլեւ նրանցից ներողություն խնդրել ու փոխհատուցել, եթե, իհարկե, նրանք շարունակեն իշխանավարել այդքան երկար»:
Օրերս Աստրախանում ստորագրված համատեղ հռչակագրի առնչությամբ, որը վերաբերում էր գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակմանը, «Ազգ»-ը գրում է. - «Ինչպես երեւում է, Ադրբեջանն այնքան էլ լավ չի հասկանում մարդասիրություն ասվածը կամ այն պարզ ճշմարտությունը, որ զոհեր լինում են կրակոցներից: Կամ էլ` Աստրախանից հետո` հոկտեմբերի 28-29-ի գիշերը ԼՂՀ դիրքերի վրա 120 կրակոց արձակելով եւ դրանով հրադադարի ռեժիմը 7 անգամ խախտելով Բաքուն «խոստովանում է», որ Ղարաբաղը անկախ պետություն է, եւ «մարդասիրության» վերաբերյալ հռչակագիր ամենեւին էլ ղարաբաղյան կողմի հետ չի ստորագրել: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ-ի մամուլի ծառայությունը` «պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը»:
Հարցին, թե ի՞նչն է խանգարում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումների աճին, գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանը «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում ասում է. - «Կոռուպցիոն հանցագործությունները, մասնավորապես կաշառակերությունը հայտնի են որպես թաքնված հանցագործություններ, եւ սրանց բացահայտումները չափազանց դժվար են: Որովհետեւ ունենք կաշառք տվող անձ, որը ցանկանում է իր այս կամ այն ցանկացածը գլուխ բերել ապօրինի ճանապարհով, եւ ունենք կաշառք վերցնող պաշտոնյա, որն ապօրինի գործողություններ է կատարում կաշառք տվողի օգտին: Շատ հաճախ այս կաշառքի դրսեւորման ձեւերում այլ անձինք` վկաներ, ականատեսներ չեն լինում. լինում է 2 շահագրգիռ անձ` կաշառք տվողը եւ կաշառք վերցնողը։ Եթե երկուսն էլ գոհ են գործարքից, հանցագործության բացահայտումը դժվար է: Ի դեպ, այսօր շատ կարեւոր է նաեւ աստիճանակարգված ենթակայությամբ կատարվող կաշառակերության բացահայտումը: Տեսեք, սովորական տեսուչը քաղաքացուց վերցնում է կաշառք, իր վերցրածի մի մասը տալիս է իր անմիջական ղեկավարին` բաժնի պետին, սա էլ իր հերթին տալիս է վարչության պետին, ապա` նախարարի տեղակալին եւ այլն: Այս կոռուպցիոն դրսեւորումների բացահայտումը չափազանց դժվար է, քողարկված լինելով՝ նման երեւույթները դժվար են բացահայտվում»:
«168 ժամ» թերթի հետ զրույցում Արարատի բազմաթիվ բնակիչներ պատմել են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գինու եւ խաղողի կոմբինատի համար մթերում իրականացնող կետերը գյուղացիներից խաղողը նորմալ գնով ընդունելու համար նրանց առաջարկում-պահանջում են կամ անձամբ անդամագրվել ԲՀԿ-ին, կամ ներկայացնել ընտանիքի անդամներից որեւէ մեկի անունը: Ոմանք համաձայնում են, ոմանք էլ` արդեն համաձայնվածներին են վաճառում 1 կգ-ն 50 դրամով, որպեսզի արդեն կուսակցական դարձած գյուղացին այն կուսակցական մթերակետին հանձնի 120-130 դրամով: