Մասսայական ծեծկռտուք Ռուսաստանում, 1 մարդ սպանվել է

Ռուսաստանի Սվերդլովսկի նահանգի Բերեզովսկի քաղաքում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել սրճարաններից մեկում։

Ոստիկանի կողմից սպանվել է տեղացի բնակիչ Կազբեկ Կոզաեւը, որը նախկինում դատված է եղել։

Ըստ ռուսական լրատվամիջոցների, նա վնասվածքներ է հասցրել ոստիկանին ու փորձել է խլել նրա տաբելային զենքը։

Ոստիկանը եւ սրճարանի երկու աշխատակից տեղափոխվել են հիվանդանոց։

Ծեծկռտուքի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել։