Հայկական զորախումբը վերադարձավ «Փոխգործակցություն 2010» զորավարժություններից

ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող «Փոխգործակցություն 2010» օպերատիվ-մարտավարական զորավարժությանը մասնակցելու նպատակով հոկտեմբերի 12-ից 29-ը Ռուսաստանի Դաշնությունում գտնվում ՀՀ Զինված ուժերի մոտոհրաձգային ստորաբաժանումը արժանացել է զորավարժության ղեկավարության գավաթին:

ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Զորավարժության նպատակն էր սպառնալիքների առկայության և ռազմական գործողությունների ժամանակ արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության և համատեղ գործողությունների ներդաշնակման ապահովումը:

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային ստորաբաժանումը վերադարձել է Հայաստան: