Մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող Աշոտ Մանուկյանը ուրբաթ օրը վաղաժամկետ ազատ արձակվեց Վանաձորի քրեակատարողական հիմնարկից:
Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության անդամ, ՀՀՇ-ի Լոռու կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանին դիմավորեցին հարազատները, ընկերներն ու համախոհները` նրա լուսանկարներով ցուցապաստառներ պարզած, եռագույն դրոշը ծածանելով ու երգելով:
Մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված Մանուկյանը բանտում ավելի քան 2 տարի անցկացրեց: Նա ազատ է արձակվել կալանավայրում լավ վարք ցուցաբերելու համար:
Մանուկյանը իր ազատումը համարում է քաղաքական որոշում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀՇ-ի Լոռու կառույցի ղեկավարն ասաց, որ վաղվանից շարունակելու է պայքարը` արդեն ազատության մեջ: