Եվրամիությունը պատրաստվում է էապես խստացնել բյուջետային կարգապահությունը

Եվրամիության ղեկավարները համաձայնեցրել են կառույցի բյուջետային կարգապահությունը էապես խստացնելու ծրագիրը, ինչի շնորհիվ ապագայում պետք է կանխվեն այնպիսի ճգնաժամը, ինչպիսին այս տարի ավելի վաղ ի հայտ է եկել Հունաստանում եւ սպառնացել է եվրոյի կայունությանը։

Նոր կանոնների նախագիծն առաջարկել են Ֆրանսիան եւ Գերմանիան։ Դրանք ընդունելու համար հարկ կլինի լրամշակել Եվրամիության հիմնական պայմանագիրը, որի ընդունումը տարիներ է պահանջել։