Երեւանում մեկնարկում է տանգոյի միջազգային փառատոն

Ռիչարդ Գալլիանո

Հոկտեմբերի 30-ից Երեւանում կմեկնարկի տանգոյի միջազգային փառատոնը:
Հայաստանում աննախադեպ այս փառատոնը կազմակերպել են «Կադանս» երաժշտական անսամբլը եւ «Մեցցո» ընկերությունը:

Առաջին համերգը տեղի կունենա շաբաթ օրը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ «Կադանս» անսամբլի հետ հանդես կգա աշխարհահռչակ ակորդեոնահար եւ բանդեոնահար Ռիչարդ Գալլիանոն:

Գալլիանոյի խոսքով, մինչեւ անցած դարի 80-ականները որպես հնացած երաժշտական ուղղություն ընկալվող տանգոն հանրահայտ Աստոր Պիացոլլայի շնորհիվ նոր շունչ ու իմաստ ստացավ:

«Կադանս» անսամբլի ղեկավար Նիկա Բաբայանն ասում է, որ ծրագրվում է փառատոնը դարձնել ամենամյա:

Հարկ է նշել, որ «Կադանս»-ում հանդես են գալիս հայտնի երաժիշտներ, այդ թվում` դաշնակահար Արմեն Բաբախանյանը, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը:

Փառատոնը կտեւի մինչեւ հունիսի 30-ը: