Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում (ՀՌԱՀ) հինգշաբթի օրը ներկայացվեցին դեկտեմբերի 16-ին կայանալիք հեռուստահաճախականությունների մրցույթին ներկայացված նախագծերը:
Դեկտեմբերի 16-ին վարկանիշային քվեարկության արդյունքում կպարզվի, թե, մասնավորապես, մայրաքաղաքային 11-րդ հեռուստահաճախականության մրցույթի հաղթողը «Ա1 +» հեռուստաընկերությունն է լինելու, թե «Արմնյուզ»-ը:
Հիշեցնենք, որ հայտարարված 18 մրցույթներից միայն 2-ի դեպքում է, որ կա մրցակցություն. «Ա1+»-ի հետ նույն հաճախությանն է հավակնում «Արմնյուզ»-ը, իսկ ԱԼՄ-ի հետ` «Երեւան» հեռուստաընկերությունը:
«Մելտեքս» ընկերությունը (որի կազմի մեջ է մտնում «Ա1+»-ը) իր փաթեթում ընդգծելով, որ ինքնաֆինանսավորման սկզբունքով աշխատող հեռուստաընկերություն է, նշել է, որ իրենց հեռուստահաղորդումների հիմքում համամարդկային արժեքներն են՝ արդարության, մարդու իրավունքների, հանդուրժողականության եւ բազմակարծության սկզբունքները:
Նախագծի սկզբնական փուլի իրականացման համար ընկերությունը ներկայացրել է 500 հազար եվրոյի եւ 310 հազար դոլարի ներդրումային հավաստագրեր:
Հեռուստաընկերության պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը նշեց, այս ներդրումներն ու 158.5 հազար դոլարի առկա տեխնիկան «լիովին բավարար են ընդհանուր ծրագրի իրականացման համար»:
«Մելտեքս» ընկերությունը ֆինանսական եկամուտներ է սպասում նաեւ գովազդից, ֆիլմերի արտադրությունից, ինֆորմացիայի վաճառքից: Հաշվարկվել է, որ առաջին ամսում շուրջ 51 հազար դոլարի եկամուտ է ունենալու: Առաջին տարվա ընթացքում այդ եկամուտները կաճեն մինչեւ շուրջ 255 հազար դոլար, իսկ 5-րդ տարում` կանցնեն 3 միլիոնից:
Ընկերության ներկայացուցիչը նաեւ հավաստիացրեց, որ գերժամանակակից տեխնիկական միջոցներ է ձեռք բերելու, այսինքն` պատրաստ է եթեր դուրս գալ եւ իր տեղը գրավել շուկայում:
Հանձնաժողովի անդամները «Ա1+»-ի ներկայացուցիչներին հարցեր չուղղեցին:
Հարցեր չուղղվեցին նաեւ մրցակից հեռուստաընկերության` «Արմնյուզ»-ի ներկայացուցիչներին:
«Արմնյուզ»-ն իր փաթեթում նշել է, որ հեռարձակման այս տարիներին հաջողվել է ունենալ «ֆինանսապես կայուն բիզնես»: Ընկերությունը նախորդ 5 տարիներին 502 միլիոն դրամի հասույթ է ապահովել (մոտ 1 միլիոն 395 հազար դոլար), 189 միլիոն դրամի տեխնիկա եւ 72 հոգանոց անձնակազմ ունի: Քանի որ 2008-ից ամբողջությամբ անցել է թվային տեխնոլոգիաների, ամբողջությամբ պատրաստ է առանց նոր ներդրումների ընդգրկվել թվային հեռուստատեսային ցանկացած վարույթում: Եվ ապագա 10-ը տարիներին 754 միլիոն դրամի զուտ շահույթ է ակնկալում:
«Արմնյուզ» ընկերության գլխավոր խմբագիր Վահե Ղազարյանը, փաթեթը ընթերցելիս, խոսեց նաեւ անաչառ եւ օբյեկտիվ լրատվության, բազմակարծության ապահովման մասին:
«Հեռուստաընկերությունը այս կամ այն քաղաքական շերտի խոսափողը չէ եւ բացառելու է կանխակալ, ուղղորդող վերաբերմունքը որեւէ քաղաքական խմբի նկատմամբ», - հայտարարեց Ղազարյանը: