Ռուսաստանի գլխավոր դատախազը դիմել է Պետդումային` հայազգի պատգամավորին անձեռնմխելիություից զրկելու համար

Պետդուման ստացել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի դիմումը` պատգամավոր Աշոտ Եղիազարյանի անձեռնմխելիությունից զրկելու համար, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հայազգի պատգամավորը Վլադիմիր Ժիրինովսկու գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության անդամ է։

Անցյալ շաբաթ պետդուման համաձայնություն էր տվել Աշոտ Եղիազարյանի դեմ քրեական գործ հարուցելու` դատախազության միջնորդությանը:

Եղիազարյանը մեղադրվում է խաբեության ու մեքենայությունների միջոցով խաշոր չափի գումար յուրացնելու մեջ։

Լիբերալ-դեմոկրատների խմբակցության ղեկավար Իգոր Լեբեդեւը չի կասկածում, որ Պետդումայի մեծամասնությունը կբավարարի դատախազության խնդրանքը ու Աշոտ Եղիազարյանին կզրկի պատգամավորական անձեռմխելիությունից։