Թուրքիայի եւ Վրաստանի նախարարները քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ծրագիրը

Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը հանդիպել է Վրաստանի ռեգիոնալ զարգացման եւ ենթակառույցների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիի հետ։

Թուրքիայի նախարարը ողջունել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման ծրագրի շուրջ Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի «վճռականությունը եւ աճող քաղաքական կամքը»։

Վրաստանի նախարարը նշել է, որ այդ ծրագրի հիմնական մասը իրականացվելու է 2012 թվականին։

Բինալի Յլիդիրիմն «Անադոլու» գործակալությանն ասել է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք խնդիրների շուրջ։

«Թուրքիա-Վրաստան քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հարաբերությունները բարելավվում են օր օրի»,- նշել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը: