Ռուսաստանի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Պետդումայի հայազգի պատգամավորի դեմ

Ռուսաստանի դատախազության քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը միջնորդություն է ներկայացրել Պետդումայի հայազգի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին:

45-ամյա Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է խոշոր չափի խարդախության համար:

Անցած շաբաթավերջին Պետդուման դատախազության քննչական կոմիտեին իրավունք տվեց քրեական գործ հարուցել հայազգի պատգամավորի դեմ: