Իտալական քաղաքում արգելվելու են «մինի» կիսաշրջազգեստներն ու նեղ ջինսերը

Իտալական Կաստելամարե դի Ստաբիա քաղաքի իշխանությունները մտադիր են արգելել կարճ կիսաշրջազգեստներ եւ նեղ ջինսեր կրելը: Կարգը խախտողների համար մինչեւ 500 եվրո տուգանք է սահմանվելու:

Բացի այդ` իտալական փոքրիկ այս քաղաքում արգելվելու են հասարակական վայրերում ֆուտբոլ խաղալն ու արեւի լոգանք ընդունելը:

Քաղաքապետ Լուիջի Բոբինոն հայտարարել է, որ այսպիսով փորձ է արվում «բարելավել համակեցությունը քաղաքում» եւ պատժել «կռվարարներին, անկարգներին եւ պարզապես իրենց վատ պահողներին»: