«Երեւանյան հեռանկարներ» 11-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 26-ին Մարզահամերգային համալիրում համերգով հանդես կգա աշխարհահռչակ երգիչ Ջո Կոկերը:
Առաջիկա ամսվա ընթացքում փառատոնը երեւանյան հանդիսատեսին հնարավորություն է ընձեռում ունկնդրել նաեւ Գորան Բրեկովիչին եւ Պլաչիդո Դոմինգոյին:
Ջո Կոկերի համերգի հովանավորը «Ամերիա» բանկն է:
Փառատոնի տնօրեն Ստեփան Ռոստոմյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը, իր երախտագիտությունը հայտնելով բանկին հովանավորության համար, ասաց, որ «անձնապես վշտացած» է` պարզաբանելով. - «Դա մեզ համար բարի սովորույթ էր, որ մենք դահլիճի մեծ մասը հրավիրում ենք: Կարողանում ենք թույլ տալ, որ այն մարդիկ, ովքեր դրա կարիքը ունեն, առանց այդ արվեստի չեն կարող ապրել, բայց հնարավորություն չունեն լինելու այդ համերգներին… ներկա լինեն»:
Նշենք, որ Ռոստամյանի խոսքով, մինչեւ այժմ իրենք հնարավորություն են ունեցել թե' մատչելի գներ սահմանել, թե հարյուրավոր մարդկանց հրավիրատոմսեր ուղարկել: Իսկ այս համերգի տոմսերի արժեքը սահմանել է «Ամերիա» բանկը (մինչեւ 60 հազար դրամ):
Նոյեմբերի 15-ին նույն դահլիճում կկայանա աշխահահռչակ սերբ կոմպոզիտոր Գորան Բրեգովիչի «Հարսանեկան եւ թաղման նվագախմբի» համերգը, իսկ Պլաչիդո Դոմինգոյի համերգը նախատեսված է դեկտեմբերի 3-ին: